Հնդկաստանն առաջին անգամ Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել։ PTI գործակալությունը հայտնում է, որ Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը։
Նշվել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում այն երկրներին, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հնդկաստանն արդեն իսկ պայմանավորվել է Հայաստանի հետ «Պինակա» կայանների, «Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրի և այլ զինատեսակների մատակարարման շուրջ։