Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Պուտինի երդմնակալությանը, թե ոչ․ «Ազատություն»

13:28, 11 ապրիլ 2024
Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Պուտինի երդմնակալությանը, թե ոչ․ «Ազատություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ, որոշում դեռ չկա։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ներկայացնելով երկխոսությունը։

 

«Ազատություն»․ - Մասնակցելո՞ւ եք Պուտինի երդմնակալությանը։

 

Նիկոլ Փաշինյան․ - Չեմ կարող այս պահին ասել, որոշում դեռ չունեմ:

 

«Ազատություն»․ - Իսկ ինչի՞ց է կախված որուշումը:

 

Նիկոլ Փաշինյան. - Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթով հանգամանքներից: