Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:
Այդ խաչմերուկներն են՝
- Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկ
- Ազատություն պողոտա-Վարշավյան փողոցի խաչմերուկ
- Սարյան-Լեո փողոցների խաչմերուկ: