Թուրքիայի ղեկավարությունը ցավակցել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին՝ Իսրայելի հարձակման հետևանքով իր երեք որդիների և թոռների սպանության կապակցությամբ։ Իրենց ափսոսանքն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, թուրքական հետախուզության ղեկավար Քալընը և Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Քուրթուլմուշը։
«Իսրայելն անպայման կվճարի իր հանցագործությունների համար»,- ասել է Էրդողանը։
Իսմայիլ Հանիյեի երեք որդիները և մի քանի թոռները սպանվել են երեկ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևանքով։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը գտնվում է Քաթարում։