Հետևեք մեզ։

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը եռյակում չէ

15:05, 11 ապրիլ 2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը եռյակում չէ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:

 

Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 243 կգ, 253 կգ: Երկամարտի 463 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

 

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ, սակայն երկու մոտեցմամբ չֆիքսեց 202 կգ: Պոկում վարժությունում նա միայն 5-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 245 կգ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա 4-րդն է: