Հետևեք մեզ։

Կողմ 69, դեմ 0․ ՔՊ-ն Անահիտ Մանասյանին ընտրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

10:06, 12 ապրիլ 2023
Կողմ 69, դեմ 0․ ՔՊ-ն Անահիտ Մանասյանին ընտրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Անահիտ Մանասյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց քվեարկության արդյունքները։ Քվերակությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։

Ազգային ժողովի 107 պատգամավորից  մասնակցել է 69 պատգամավոր, կողմ 69, դեմ 0։ Անահիտ Մանասյանը պաշտոնը կստաձնի երդմամբ։ Նա Աննա Վարդապետյանի տեղակալն էր։