ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված. Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս 3 ամսով երկարացնել Աշոտյանի կալանքի ժամկետը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ « Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավոր։
Պաշտպանները անձնական երաշխավորությունից զատ առաջարկել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը՝ սահմանափակումներով՝ համակցված գրավով։