Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի առաջարկն առ այն, որ Երևանի Արսեն Ամիրյան փողոցը անվանափոխվի Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի անունով։
Հիմնավորման մեջ ասվում է, որ 1991-ի սեպտեմբերի 21-ից ի վեր, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, բոլշևիկյան ժամանակաշրջանի հերոսների անուններով տեղանունները փոխվեցին։