Հետևեք մեզ։

Պետք է ճշգրտենք մեր ազգային շահերը՝ չփոխելով մեր ինքնության աղբյուրները, չթուլացնելով պետականության հիմքերը. Օսկանյան

17:37, 11 ապրիլ 2024
Պետք է ճշգրտենք մեր ազգային շահերը՝ չփոխելով մեր ինքնության աղբյուրները, չթուլացնելով պետականության հիմքերը. Օսկանյան

Հայաստանը մեկ մարդու շոու է, և նա պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։

 
Օսկանյանը ծավալուն գրառման մեջ նշել է, որ Հայաստանում այժմ տիրող իրավիճակը հիշեցնում է Ուկրաինան։ Ըստ նրա՝ մենք անցանք ուկրաինացման առաջին փուլը, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, այժմ կանգնած ենք երկրորդ փուլ մտնելու շեմին ՝ հայկական տարածքի կորստով։
 
«Ինչպես 44-օրյա պատերազմից, այնպես էլ Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, երկու երկրներն էլ ղեկավարում են մարդիկ, որոնք պատկերացում չունեն դիվանագիտության և միջազգային քաղաքականության մասին»,-գրել է նա և նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է դադարել գործել պատերազմի վախի ներքո և առաջնորդվել ազգային շահերով, ազգային շահերը հաշվի առնելով՝ պետք է ամրապնդել ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունը ուժային կենտրոնների հետ:
 

«Մեր ղեկավարությունը պետք է համապատասխանի մեր ազգային շահերին։ Մենք պետք է հասկանանք, որ միջազգային քաղաքականությունն այն գործընթացն է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտանգվում։ Մենք պետք է ճշգրտենք մեր ազգային շահերը՝ ճիշտ հավասարակշռություն հաստատելով նոր իրողությունների միջև՝ չփոխելով մեր ինքնության աղբյուրները, չթուլացնելով պետականության հիմքերը», - գրել է դիվանագետը։