Հետևեք մեզ։

Երբ ասում ենք «Անջատում հանուն փրկության», անջատում ումի՞ց, ըհը, Ադրբեջանից․ Նիկոլ Փաշինյան

18:14, 11 ապրիլ 2024
Երբ ասում ենք «Անջատում հանուն փրկության», անջատում ումի՞ց, ըհը, Ադրբեջանից․ Նիկոլ Փաշինյան

Երբ ասում ենք «Անջատում հանուն փրկության», անջատում ումի՞ց, ըհը, Ադրբեջանից, այսինքն եթե Ադրբեջանից, ուրեմն մենք ճանաչում ենք իրեն Ադրբեջանի մա՞ս։ Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Եթե մենք ուզում ենք այդ կոնցեպտն առաջ տանել, մենք պետք է ցույց տանք, որ այդ սուբյեկտը՝ ԼՂ ժողովուրդը ուզում է այնտեղ ապրի, բայց չի կարողանում, բայց մեր ամբողջ կոնցեպտն այն է, որ իրենք չեն ուզում այնտեղ ապրել, տասնյակ անգամ այս թեմայով խոսել եմ ԼՂ ներկայացուցիչների հետ, ի պատիվ նրանցից շատերը այս ամենը ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է։ Այն ժամանակ, երբ մենք կապացուցենք, որ սա ոչ թե ինչպես ուրիշներն ասում են՝ սեպարատիզմ է, այլ ուզում են, բայց անհնար է, դա կդառնա նյութի թեմա։

Հետո այդ մարդկանց համարեցին դավաճան, պաշտոնանկ արեցին, ասեցին՝ դուք էլ չպիտի կառավարեք Ղարաբաղը, հիմա մենք տեսեք ինչ ենք անելու, որովհետև զանգ էին ստացել այնտեղից, որտեղից հիմա են ստանում։ Խնդրում, համոզում էինք, որ պետք է գնաք, բանակցեք, մեկ էլ զանգում էին, ասում էին՝ «չէ չի լինի, ասել են չէ, պետք չի գնալ»»,- ասաց Փաշինյանը։