Ասում են ԼՂ-ին թողեց մենակ էս իշխանությունը։ Ոնց են ասում՝ մեր հացի մեջ աղ չկա։ Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«2020-2023-ին ՀՀ կառավարությունը ԼՂ-ին տվել է 1,3 մլրդ դոլար», ասաց Փաշինյանը և նշեց, որ ԼՂ-ում աշխատավարձերը, թոշակները ավելի բարձր էին, քան Հայաստանում։
Փաշինյանը արձագանքեց դահլիճից ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիտարկմանը՝ ԼՂ-ն լուծարված լինելու վերաբերյալ․ « Ձեր ձեռամբ լուծարված է, ձեր ձեռամբ Լեռնային Ղարաբաղը լուծարվել է»։