Հետևեք մեզ։

Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակն ու այցելել Կապանի օդանավակայան

22:02, 11 ապրիլ 2024
Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակն ու այցելել Կապանի օդանավակայան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Սյունիքի մարզ այցի շրջանակում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, նաև այցելել է Կապանի օդանավակայան: Դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել X-ի իր միկրոբլոգում: 

«Հանդիպում Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ. անվտանգային իրավիճակ, ենթակառուցվածքների զարգացում, բժշկական համագործակցություն, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ գործընկերություն»,–գրել է Օլիվիե Դըկոտինյին: 

Դեսպանը մարզպետի հետ այցելել է նաև Կապանի օդանավակայն:

«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,–լուսանկարին կից գրել է Ֆրանսիայի դեսպանը: