Հետևեք մեզ։

Դուք Պաշտպանության նախարար էիք, պարոն Օհանյան, մեր ռազմավարական գործընկերն Ադրբեջանին 3 միլիարդի զենք վաճառելու պայմանագիր է կնքում, մեր նման ապաշնորհ չէիք, լուծեիք այդ հարցը. Նիկոլ Փաշինյան

22:21, 11 ապրիլ 2024
Դուք Պաշտպանության նախարար էիք, պարոն Օհանյան, մեր ռազմավարական գործընկերն Ադրբեջանին 3 միլիարդի զենք վաճառելու պայմանագիր է կնքում, մեր նման ապաշնորհ չէիք, լուծեիք այդ հարցը. Նիկոլ Փաշինյան

Մեր նախընտրական ծրագրից են գրում և կառավարության ծրագրից, որ մեր անվտանգության ապահովման գործոն են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, ՀՕՊ համակարգը և այլն: Ճիշտ եք ասում, գրել ենք, բայց եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու, եթե պայմանագիրը չի աշխատում: Դուք գիտե՞ք՝ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, բայց մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել: Եվ այսպիսի բազմաթիվ պատմություններ: Այս բոլոր պատմությունները ֆիքսված են:

Այս մասին ԱԺ-ում՝ իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը․

«Հիմա ասեք՝ լավ քաղաքականություն վարեիք, որ այդպես չլիներ, ՀԱՊԿ-ի հետ և Ռուսաստանի հետ: Ճիշտ եք ասում՝ դուք այնքան լավ քաղաքականություն վարեիք, որ 2016 թվականի հունվարին բանակցային սեղանին չհայտնվեր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այն փաթեթը, որը ժողովուրդը թյուրիմացաբար «Լավրովի պլան» է անվանում, թյուրիմացաբար, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա մի մեծ հուշարձան է դրված, ընդ որում այն ձևով, «чтобы никто не догадалься»: Սա շատ կարևոր հանգամանք է, որ ոչ մեկ գլխի չընկնի: Վարեիք լավ քաղաքականություն:

Դուք Պաշտպանության նախարար էիք, պարոն Օհանյան, ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարար, մեր ռազմավարական գործընկերն Ադրբեջանին 3 միլիարդի զենք վաճառելու պայմանագիր է կնքում: Այդպիսի «լավ» հարաբերություններ ունեիք, ոչ մի խնդիր չունեք, մեր նման ապաշնորհ չէիք, լուծեիք այդ հարցը: Եկեք նայենք 2013-ից 2018 թվականը Հայաստանը Ռուսաստանից ինչ զենքեր է ստացել, Ադրբեջանն ինչ զենքեր է ստացել: Լուծեիք այդ հարցը: Ընդ որում՝ մեզ աշխարհում շատերը զենք չէին վաճառում, ասում էին՝ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք, մենք ձեզ զենք չենք տա: Շատ լավ, չի եղել, առնեիք բերեիք: Չի եղել՝ ավելի վատ, որ չի եղել»,-ասաց Փաշինյանը:

Պարզ է չէ՞ այս ծրագրի թեման: Մենք մեր ծրագրի բոլոր կետերի հետևից գնացել ենք և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների առաջ դրել ենք սեղանին տարբերակները, մեր մասն ամբողջությամբ իրականացրել ենք: