Հետևեք մեզ։

«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա. «Ժողովուրդ»

09:19, 12 ապրիլ 2024
«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տակավին անհայտ ճակատագրի արժանացնելով մեր ժամանակների մեկ այլ հերոս Սնուփ Դոգին անվերադարձ տրված 6 միլիոն դոլարը՝ գործադիրը որոշել է մեկ այլ վիթխարի գումար` 150 միլիոն դրամ հատկացնել նորահայտ միջոցառման համար։

 

Ըստ այդմ, 2024 թվականի վերջին ՄՀՀ-ում 1200 անձի հաշվով տեղի կունենա միջոցառում, որտեղ, ըստ երեւույթին, հաղթող կճանաչվի թավշյա հեղափոխության հերթական «պատահական» մասնակիցը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կներկայացնի այս գերթանկարժեք միջոցառման գնման այլ մանրամասներ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։