Երկրի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի պատկերը և «Գնացինք» բառը` Տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին, կհայտնվի Օստանկինոյի հեռուստաաշտարակի վրա։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի հեռուստառադիոհեռարձակման ցանցի մամուլի ծառայությունից։
«Ապրիլի 12-ին ավելի քան 30 հեռուստաաշտարակները կմիացնեն թեմատիկ լուսային շոուներ՝ ի պատիվ Տիեզերագնացության օրվա: Օստանկինոյի հեռուստաաշտարակի վրա կհայտնվի Յուրի Գագարինի պատկերը, «գնացինք» բառը և Տիեզերագնացության օրվա շնորհավորանքները»,-ասել է մամուլի ծառայությունը։