Airbus A320 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում այն բանից հետո, երբ օդաչուների խցիկում ծխի դետեկտորն ակտիվացել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Սոչի-Մոսկվա երթուղով 1141 համարով գործող Airbus A320 ինքնաթիռը սովորականի պես վայրէջք է կատարել Շերեմետևոյում այն բանից հետո, երբ օդաչուի խցիկում ծխի դետեկտորն ակտիվացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։