Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:
Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն հաղորդել էր, որ դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ հայտարարությունները ուսումնասիրվում են իրավապահների կողմից, սակայն անհանգստանալու կարիք չկա։