Հետևեք մեզ։

Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը

13:38, 12 ապրիլ 2024
Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը

Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը խորհրդարանական քննարկումից:

 

«Politico» գործակալությունը հայտարարել է, որ փաստաթուղթը հակասում է Եվրամիության հանդեպ կառավարության պարտավորություններին։

 

Նշվել է նաև, որ երկիրը պետք է անվերապահորեն կատարի Եվրամիության առաջ ստանձնած պարտավորությունները, ապահովի խոսքի և ազատ հավաքների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանը պարտավորվել էր մի շարք բարեփոխումներ իրականացնել՝ միաժամանակ ստանալով կազմակերպության անդամության թեկնածուի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովը պետք է եզրակացություն տա աշնան ամիսներին այդ պահանջների կատարման կարգավիճակի վերաբերյալ։