Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջ Մոլ տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սիրարփի Հայրապետյանը, ով հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը շահագործվում է Yandex ծառայության կողմից որպես տաքսի․ այն վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes -ի վարորդի համար, ով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կայանված Toyota Fortuner-ին։
Toyota-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, իսկ դրա վարորդ Ն․Հովսեփյանը աշխատում է ՊԾ Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում որպես պարեկ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։
Կոտայքում մեքենան բախվել է պարեկային ծառայության կայանված մեքենային․ հղի կինը տեղափոխվել է ԲԿ․ Shamshyan.com
10:51, 12 ապրիլ 2023