Հայաստանը մեկ հորիզոնականով նահանջել է Freedom House-ի ազատության աղյուսակում: Այն այժմ կազմում է 54/100, որով Հայաստանը համարվում է մասնակիորեն ազատ։
Freedom House-ի հրապարակած ծավալուն զեկույցում նշվում է, որ 2023-ին թափանցիկությունը պատմականորեն սահմանափակ է եղել, իսկ պետական պաշտոնյաների գույքի հայտարարագրման կանոնների կիրարկումը թույլ է եղել:
Նշվում է, որ Հայաստանում տեղեկատվության ազատության օրենքը անհավասարաչափ է պահպանվում. 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է 106 դեպք, երբ խախտվել են լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքները։
2021 թվականին իշխանությունները մի քանի նոր սահմանափակումներ են առաջացրել ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ՝ ներառյալ լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումները խորհրդարանում և Սյունիքի մարզի որոշ հատվածներում։ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության երեք դեպք։