Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան։ Այս մասին ադրբեջանական «Report»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսնակը։
Նշել են, որ ԵՄ-ն դրական է գնահատում կողմերի միջև խաղաղության պայմանագրի տեքստերի նախագծերի շարունակական փոխանակումը, այդ թվում՝ Երևանի կողմից Բաքու ուղարկված վերջին առաջարկները։
«Մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Մենք կարծում ենք, որ կողմերի միջև մի քանի տարի շարունակվող բանակցություններից և քննարկումներից հետո, հատկապես նախագահ Միշելի կողմից ամենաբարձր մակարդակով աջակցվող, կան տարրեր Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար»,- նշել է խոսնակը։