Հետևեք մեզ։

Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը Հայաստանի տարածքում․ Սերժ Թանկյանը կոչ է անում պատժել Ալիևին

11:04, 12 ապրիլ 2023
Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը Հայաստանի տարածքում․ Սերժ Թանկյանը կոչ է անում պատժել Ալիևին

 «System of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

«Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը Հայաստանի տարածքում»,- գրել է Թանկյանը և հավելել, որ Ադրբեջանն ականանետեր է արձակում Սյունիքի Տեղում հայ զինվորների վրա, հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում։ Նա կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի նկատմամբ։