Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են խաթարել ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը․ Լավրով

15:59, 12 ապրիլ 2024
ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են խաթարել ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը․ Լավրով

ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են խաթարել Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Մինսկում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, թե հավաքական Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին։ 

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները մեծ ճնշման տակ են, սակայն նրանք հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ Եվրասիական տնտեսական միությունը, ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ը։

«Վստահ եմ, որ արեւմտյան գիծը ռազմավարական տեսանկյունից դատապարտված է ձախողման»,-ասել է Լավրովը։