Sputnik-ի թղթակից Ռասել Բենթլին, ով աշխատում էր Դոնբասում, անհետացել է Դոնեցկում, ոստիկանությունը փնտրում է նրան, լրագրողը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, RIA Novosti-ին հայտնել են Sputnik-ի խմբագրությունից։ Ինչպես նշվում է ԿԺԴՀ-ի ներքին գործերի նախարարության տելեգրամյան ալիքում, Բենթլիին վերջին անգամ տեսել են ապրիլի 8-ին։
Sputnik RIA Novosti-ի խմբագրությունը հայտնել է, որ թղթակցին հայտնաբերելու նպատակով իրենք համագործակցում են օպերատիվ ծառայությունների հետ։