Հետևեք մեզ։

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ «Սեժուրնեի անընդունելի հայտարարությունների պատճառով»

16:49, 12 ապրիլ 2024
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ «Սեժուրնեի անընդունելի հայտարարությունների պատճառով»

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան մատնանշել են, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունները Փարիզի՝ Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսության հանդեպ անհետաքրքրության մասին, անընդունելի են։ Այս մասին հաղորդում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունը։


«Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պ. Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ»,- ասվում է ԱԳՆ կայքում։