Հետևեք մեզ։

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի 23-րդ նիստին

16:55, 12 ապրիլ 2024
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի 23-րդ նիստին

ՀԱՊԿ ռազմական խորհրդի նախագահի, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի 23-րդ նիստը։ ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմական համագործակցության զարգացումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչը, Ղազախստանի զինված ուժերի ավիացիայի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Նուրլան Կարբենովը, Ղրղզստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ռուսլան Մուկամբետովը, Տաջիկստանիպաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդան, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը, կազմակերպության անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների, Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։ 

Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները նիստին չեն մասնակցել։

Ամփոփելով ՀԱՊԿ Ռազմական խորհրդի նիստը՝ Գերասիմովը նշել է, որ այն անցել է գործնական և կառուցողական մթնոլորտում և դրա արդյունքները կնպաստեն Կազմակերպության պետությունների ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը: