Գազայից Ռուսաստանի Դաշնություն է հասցվել մի խումբ ռուսներ և նրանց ընտանիքների անդամներ՝ 11 հոգի։ Ըսդհանուր առմամբ՝ Ռուսաստան տարհանվածների թիվը հասել է 1211-ի։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ Իրավիճակային և ճգնաժամային կենտրոնը։
«Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ չվերթով ՌԴ քաղաքացիների ևս մեկ խումբ՝ 11 հոգի, Դոմոդեդովո օդանավակայան է հասցվել 04.12.24. Ընդհանուր առմամբ Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով դուրս է բերվել և ՌԴ տարհանվել 1211 մարդ»,- ասվում է հաղորդագրությունում։