Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։
Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Դատական նիստերի ժամերը (Երևանի ժամանակով) ներկայացված են ստորև՝
🕛 ապրիլի 15-ին ժամը 12.00-15.00
🕛ապրիլի 16-ին ժամը 12.00-15:00
🕡ապրիլի 17-ին ժամը 18.30-20.00
🕛ապրիլի 19-ին ժամը 12.00-13.30
Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր քննությունը տեղի կունենա Երևանի ժամանակով՝
🕛ապրիլի 22-ին ժամը 12.00-15.00
🕛ապրիլի 23-ին ժամը 12.00-15:00
🕡ապրիլի 24-ին ժամը 18.30-20.00
🕛ապրիլի 26-ին ժամը 12.00-13.30