«Իրանը ապրիլի 12-ին անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով հարձակվելու է իսրայելական ռազմական օբյեկտների վրա»: Այս մասին հայտնել է «CBS» հեռուստաալիքը՝ Պենտագոնի աղբյուրներին հղումով։
Հաղորդվել է, որ այս քայլը պատասխան կլինի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմանը։
Այս մասին առաջին լուրը հրապարակել է «The Wall Street Journal»-ը։ Պնդում են, որ հարձակումն իրականացվելու է կամ հյուսիսից, կամ հարավից։
Նշենք, որ «Axios» լրատվական պորտալը գրել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքին տեղեկացրել է իր երկրի հնարավոր հակաքայլերի մասին։