Արցախ շատ եմ գնացել, բառեր չեմ գտնում այդ ցավը նկարագրելու։ Առաջին անգամ 1988-ին եմ գնացել այնտեղ։ Այնտեղ եմ ծառայել՝ Մատաղիսում։
Այս մասին «Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ» յութուբյան հաղորդման ընթացում պատմել է դերասան Արմուշը։
«7 տարեկանում եղել եմ Բաքվում, տատիկս է տարել։ Երկու անգամ եմ եղել, Կասպից ծովում էլ եմ լողացել»,-պատմել է Արմուշը՝ խոսելով իր արմատների մասին։
Նա նշում է, որ մայրը Բանանցից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգ-խմբ) է եղել, տիրապետում է ադրբեջաներենին և թուրքերենին, իսկ հայրական կողմը Երևանից է, իսկ տատիկի մայրը՝ Վանից։
Արցախի կոստի մասին հարցին ի պատասխան, Արմուշն ասել է, որ իրեն առանց Արցախ չի պատկերացնում․ «Ես մտածում եմ, և հասկացա, որ ես գնալով կգժվեմ։ Հետո հասկացա, որ ես ընտանիք ունեմ, իմ ձեռքին շատ մարդ է նայում, բայց գիշերները գնում եմ․․․։ Շատ եմ գնացել, Լևոն Հայրապետյանի հետ շատ եմ շրջագայել։ Ես կարոտում եմ մամայենց գյուղը։ Ի դեպ, երբ սկսվեց Սումգայիթը, ադրբեջանցիներն եկան, ասին՝ մենք ձեր տունն ուզում ենք առնենք, ոչ թե գրավենք, ու մենք թողեցինք մեր տունն ու դուրս եկանք»։