Հետևեք մեզ։

Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

20:36, 12 ապրիլ 2024
Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Ապրիլի 12-ին, ժամը 13:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 16:36-ին։ Այրվել են անասնագոմը (մոտ 30 քմ) և մոտ 400 հակ անասնակեր։
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 30 մանր և խոշոր եղջերավոր կենդանի։