Ամերիկյան Leibensperger թաղման տունը հայտարարել է աշխարհի ամենատարեց սիեմական երկվորյակների՝ Լորի և Ջորջ Շապների մահվան մասին, նրանք 62 տարեկան էին։ Երկվորյակների մահը գրանցվել է 2024 թվականի ապրիլի 7-ին՝ Փենսիլվանիայի համալսարանի հիվանդանոցում։
Լորին և Ջորջը ծնվել են 1961 թվականի սեպտեմբերի 18-ին միաձուլված գանգերով, ուղեղի 30%-ով և արյունատար անոթներով:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները նշել են, որ Լորին և Դորին (հետագայում՝ Ջորջ), ի սկզբանե միասեռ երկվորյակներ են եղել, բայց 2007 թվականին Ջորջը սկսել է իրեն որպես տղամարդ ճանաչել: