Հետևեք մեզ։

Արտամարմնային բեղմնավորում` ևս մեկ բժշկական կենտրոնում․ նախարարն այցելել է Պտղի բժշկության կենտրոն (լուսանկարներ)

21:16, 12 ապրիլ 2024
Արտամարմնային բեղմնավորում` ևս մեկ բժշկական կենտրոնում․ նախարարն այցելել է Պտղի բժշկության կենտրոն (լուսանկարներ)
Արտամարմնային բեղմնավորում` ևս մեկ բժշկական կենտրոնում․ հայտնում է Առողջապահության նախարարությունը։
 
«Ծրագրի շահառուների թիվը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ 8 անգամ ավելի է:
Այս աննախադեպ աճով պայմանավորված` թողունակությունը ապահովելու և ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով պետական ծրագիրը կգործի նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կատարած այցի ընթացքում շրջել է ծննդատանը, եղել Պտղի բժշկության կենտրոնում, ինչպես նաև` այն հատվածում, որտեղ նախատեսվում է ծավալել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժծառայություն:
Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև բուժաշխատողների համար ներդրվող լիցենզավորման համակարգին` ևս մեկ անգամ շեշտելով առողջապահական ծառայությունների որակի բարձրացման, բուժաշխատողների գործնական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում կարևորվել է բժշկական սիմուլյացիոն կենտրոնների ստեղծման հնարավորությունը, որը կապահովի մասնագետների և կլինիկական օրդինատորների գիտելիքների ստուգման իրատեսական միջավայր` առանց իրական պացիենտներին վնաս պատճառելու վտանգի: Այն վճռորոշ դեր ունի պացիենտների անվտանգության բարելավման, բուժաշխատողների պատրաստման գործում` կլինիկական պրակտիկայի բարդություններից խուսափելու տեսանկյունից»,-ասվում է հաղորդագրությունում։