Հետևեք մեզ։

Թուրքիայում ճոպանուղու խցիկն օդում կոտրվել է․ կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

21:25, 12 ապրիլ 2024
Թուրքիայում ճոպանուղու խցիկն օդում կոտրվել է․ կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Թուրքիայի Անթալիա նահանգում ճոպանուղին շարժվելիս բարձրության վրա վթարի է ենթարկվել, կա մեկ զոհ և 7 վիրավոր, հայտնում է IHA-ն։

Ըստ IHA գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Անթալիայի արևմտյան Կոնյաալթի լողափից լեռ տանող ճոպանուղու գծի վրա: Անհայտ պատճառով ճոպանուղու խցիկը կոտրվել է՝ հատակն ընթացքի պահին վայր է ընկել։ Տեղում աշխատում են փրկարարները։

Տեսանյութը դեպքի վայրից՝ այստեղ։