Սյունիքի մարզի Նռնաձորի հատվածում, որտեղ տեղի է ունեցել 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական ավտովթարը, տեղանքն անհարմար էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Ազիզյանը։
«Դեպքը տեղի է ունեցել մեր գյուղից հարավ։ Ես որ հասել եմ դեպքի վայր, այնտեղ մնացել էր մեկ զինվոր։ Նա ոտքի վրա էր, հրաժարվել էր բուժօգնությունից, ասում էր, որ մնացել է՝ ծառայակիցներին օգնելու համար։ Մենք ենք իրեն ստիպել, որ տանենք հիվանդանոց։ Տարել ենք մեքենան, նրան տեղափոխել են։
Այնտեղ արդեն ահագին մարդ կար, դեպքի վայրում աշխատում էին նաեւ ոստիկանները»,- ասաց Արա Ազիզյանը։
Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մեքենան հայտնվել է ձորակում․ կա չորս զոհ և 20 վիրավոր․ ՊՆ
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ․ ՔԿ