83 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի մոդելավորող, համանուն ապրանքանիշի հիմնադիր Ռոբերտո Կավալլին, հայտնում է Corriere della Sera թերթը։ Հայտնի մոդելավորողը մահացել է Ֆլորենցիայի տանը՝ երկարատև հիվանդությունից հետո։ Կավալլին ապրանքանիշը հիմնել է իր անունով 1970 թվականին։
30 տարեկանում նա իր դեբյուտն է ունեցել որպես դիզայներ Փարիզում, իսկ երկու տարի անց Ֆլորենցիայի Palazzo Pitti-ում անցկացրել է իր առաջին նորաձևության ցուցադրությունը։ Տարիների ընթացքում նրա ոճը բնութագրվել է հանդգնությամբ և գրոտեսկով: