Թեհրանը եթե մտադիր է ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածին, ապա դա նրան չի հաջողվի։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք պաշտպանել Իսրայելին, իսկ Իրանը չի հաջողի»,-ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Միաժամանակ Սպիտակ տան սեփականատերը հաստատել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Իսրայելի պաշտպանությանը։
Ամերիկացի առաջնորդը Թեհրանին կոչ է արել ուժ չկիրառել ստեղծված իրավիճակում։ Հարցին, թե հիմա ինչ մեսիջ կուզենար ուղարկել Իրանին, Բայդենը պատասխանել է. «Մի արեք»։