Հետևեք մեզ։

Զովունի գյուղում բախվել են «Toyota» և «Opel» ավտոմեքենաները. կան տուժածներ (լուսանկարներ)

00:41, 13 ապրիլ 2024
Զովունի գյուղում  բախվել են «Toyota» և «Opel» ավտոմեքենաները. կան տուժածներ (լուսանկարներ)
Ապրիլի 12-ին, ժամը 22:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 260 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Վ. Հ.), «VAZ» (վարորդ՝ Ա. Թ.) և «Opel» (վարորդ՝ Վ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։