Հետևեք մեզ։

65 կողմ․ ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

11:43, 12 ապրիլ 2023
65 կողմ․ ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության վերաբերյալ քվեարկության արդյունքները։

«Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը, քվեատուփում առկա էր 65 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չկան։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 65, դեմ 0», -ասաց Բաբայանը։