Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցելիս ամփոփել է իր այցը Գերմանիա։
Ինչպես նշել է Կոբախիձեն, հանդիպումների շրջանակներում քննարկվել են համագործակցության բոլոր ասպեկտները։
«Մենք ավարտեցինք մեր պաշտոնական այցը Գերմանիա։ Մենք երեք հանդիպում ունեցանք կանցլերի, Բունդեսթագի նախագահի, ինչպես նաև Գերմանիայի նախագահի հետ։ Երեք դեպքերում էլ խոսվել է առաջին հերթին երկկողմ հարաբերությունների մասին։ Մենք արտասովոր հարաբերություններ ունենք Գերմանիայի հետ, և դինամիկան նույնպես շատ դրական է։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել և էլ ավելի ամրապնդել այն համագործակցությունը, որը կա երկու երկրների միջև։ Մենք շոշափել ենք համագործակցության բոլոր ասպեկտները՝ քաղաքական, տնտեսական համագործակցություն, համագործակցություն կրթության, մշակույթի ոլորտում ն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։