Հետևեք մեզ։

Զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, կան վիրավորներ. «Հրապարակ»

09:26, 13 ապրիլ 2024
Զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, կան վիրավորներ. «Հրապարակ»

Զինվորական մեքենա է վթարի ենթարկվել, այս անգամ 2-րդ բանակային կորպուսում:


«Հրապարակ»-ին հայտնել են, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր: Մանրամասները ճշտվում են:

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել.

«Թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։