Տեքսասում բեռնատարը բախվել է տեղի անվտանգության վարչության շենքին։ Նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ վթարը «դիտավորյալ է եղել»: Կասկածյալը՝ 42-ամյա տղամարդը, զայրացել է, քանի որ նախկինում վարորդական իրավունք չի ստացել։ Այսպիսով, նա գողացել է բեռնատարը և հարձակում ծրագրել «վրեժ լուծելու համար», գրում է The Guardian-ը:
Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Եվս 13-ը վիրավորվել են, որոնցից երեքը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի վայրից տեսանյութն` այստեղ։