Թովմաս ուրարակիր Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ի պատասխան ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, թե «Որոշ հոգևորականներ, որ հիմա հիշել են Ոսկեպարում եկեղեցի կա, շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս ընթացքում այդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են այնտեղ պատարագ արել։ Սա ստենդա՞փ է, ես չեմ հասկանում»
«Պատիվն ու հայրենիքը՝ ընդդեմ ստի և թույլիկության։ Քրիստոսով ենք պայքարում, ճշմարտությունն է հաղթելու։ Տավուշը հանուն հայրենիքի»,- տեսանյութին կից գրել է Առաքելյանը։
Տեսանյութում ներկայացվում է եկեղեցում տեղի ունեցած միջոցառումների, պատարագների ու այցելությունների մասին, նշվում, որ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստավածածին եկեղեցին բարերաների օգնությամբ 2017-ին բարեկարգվել է և մատուցվել է առաջին եպիսկոպոսաց պատարագը, հաջորդող բոլոր տարիներին էլ այդ եկեզեցում պատարագներ և ժամերգություններ եղել են։
«Մենք այսօր գտնվում են հենց այս վայրում, սա մեր տունն է, անկլավականների համար սա մեր տունը չէ, սա պարզապես արոտավայր հողատարածք է»,- տեսանյութում ներկայացված մի հատվածում ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։