Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ՊՆ-ից մանրամասներ են հայտնել

11:31, 13 ապրիլ 2024
Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ՊՆ-ից մանրամասներ են հայտնել

Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել։ Վերոնշյալի առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ վթարի հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Վիրավորներ չկան, երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Որևէ լուրջ բան չկա»,- «Լուրեր»-ին հայտնել է Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, 20 վիրավոր։

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Քերոբյանը, Սլավիկ Վարդանյանը, Դավիթ Հակոբյանը և Ժոզեֆ Ազոլյանը։