Հետևեք մեզ։

Էրդողանի աշխատակազմը հերքում է ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազայից Իսրայելին տվյալներ փոխանցելու մասին լուրերը

14:30, 13 ապրիլ 2024
Էրդողանի աշխատակազմը հերքում է ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազայից Իսրայելին տվյալներ փոխանցելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է երկրում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազայի տվյալների Իսրայելին փոխանցման մասին տեղեկությունները։

 

Նշենք, որ Թուրքիայի արևելյան Մալաթիայում գտնվող ՆԱՏՕ-ի Կուրեչիկ ՌՏԿ-ից տվյալների փոխանցման մասին պնդումները հայտնվել են սոցիալական ցանցերում Իսրայելի և Իրանի միջև լարվածությունից հետո:

 

«Իսրայելի մասին Իրանի հայտարարություններից հետո որոշ սոցիալական ցանցերում հայտնված «Կուրեջիկ» ռադիոտեղորոշիչ բազայի վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Մալաթիայի «Կուրեջիկ» ռադիոտեղորոշիչ կայանը ստեղծվել է մեր ազգային անվտանգության շահերից ելնելով և ուղղված է բնակչության, տարածքի և ուժերի պաշտպանությանը»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների տնօրինությանն առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած հայտարարության մեջ։

 

«Այս ռադիոլոկացիոն համակարգից ստացված տեղեկատվությունը տարածվում և օգտագործվում է դաշինքի պաշտպանության համար՝ համաձայն ՆԱՏՕ-ի գործող ընթացակարգերի: Ռադարային տեղեկատվությունը չի տարածվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցների հետ, ինչպիսին Իսրայելն է», - ասվում է հայտարարության մեջ: