2024 թվականի ապրիլի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար Եգիպտոսի թեկնածու Խալիդ Էլ-Էնանիին։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը։
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հակամարտության պատմության, հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի մասին։ Նա իր խոսքում մեղադրել է «Հայաստանին մշակութային ժառանգության ոչնչացման համար»։