Հետևեք մեզ։

Ոսկերպարն այլևս մեզ համար ոչ աշխարհագրական տարածք է, Ոսկեպարը պետք է դառնա հաղթանակի խորհրդանիշ․ Բագրատ Սրբազան Գալստանյան

16:51, 13 ապրիլ 2024
Ոսկերպարն այլևս մեզ համար ոչ աշխարհագրական տարածք է, Ոսկեպարը պետք է դառնա հաղթանակի խորհրդանիշ․ Բագրատ Սրբազան Գալստանյան

Ուրախ եմ ողջունել Գուգարաց թեմի աջառնորդին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ներկաներին․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջին հերթին կոչված է միավորելու առաջին հերթին տուվուշեցիներին, ստեղծվել է խորհուրդը և ամեն օր մեր շարժումը մեծանում է, տասնյակ մարդիկ են կապվում միանալու համար և այդ շարժումն իր նպատակին, ի վերջո, ծառայելու է, որի վերջին հանգրվանը ոչ վերացական, այլ շատ շոշափելի հաղթանակն է։ Մեր նշանաբանն է ՝պատիվ և հայրենիքի, մեր շարժումն է՝ հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն արդարության և հանուն ճշմարտության, առանց որոնց չկա խաղաղություն և որևէ էական արժեք։

Այս մասին Ոսկեպարում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հատուկ ընդգծեց, որ ուզումէ խոնարհումը հայտընել այնտեղ ներկա գտնվող հայրենիքի հայրերին ու հայրենիքի մայերրին, նահատակ զավակների ծնողներին, նրանց ընտանիքներին և նրանց հետ կապված յուրաքանչյուրին։


«Մեր պայքարը հիմնականում գաղափարի և հոգևոր դաշտում է, այնտեղ հաղթեցինք, հաղթելու ենք ամենուր, որևէ արգելք մեզ համար չի կարող լինել։ Ինչո՞ւ Ոսկեպարում․ Ոսկերպարն այլևս մեզ համար ոչ աշխարհագրական տարածք է, ոչ սահմանափակ փոքրիկ գյուղ, Ոսկեպարը մեզ համար պետք է դառնա և արդեն դարձել է հաղթանակի խորհրդանիշ։ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս մարդ չկա, որ չխոսի Ոսկեաարի մասին և հետևաբար այն դարձել է և պետք է դառնա հաղթանակի խորհրդանիշ, և ոսկեպարցիները, Բաղանիս, Կիրանց գյուղերի ժողովուրդը մի քանի հոգով, բեկել են այն որոշումը, որը կայացվել է մեր կայքնի հաշվին։ Չորս, հինգ պետության դեմ, ցավոք, նաև ՀՀ-ում գործող իշխանության որոշումները բեկել են մի 50-60 հոգով, և սա փաստում է, որ հաղթանակ կարելի է ձեռք բերել անկախ քանակից, սա է արել Ոսկեպարը»,-ասաց Տեր Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև իշխանության այն թեզին, թե ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չեն զիջելու․ «Հավատացեք, ճիշտ են ասում, 400 քկմ եք զիջել, Արցախ եք զիջել, մեկ միլիմետր չեք զիջել, շատ-շատ եք զիջել, որովհետև ձեզ ասել են՝ պետք է զիջեք և զիջել եք։ Այս տեսակ ժողովուրդ ունեցող իշխանությունը պետք է երանելի իշխանություն լիներ։ Ես չեմ չափազանցնում, փաստն ենք արձանագրում․ 2021-ին, այս ճանապարհի վրա, որն ասում են՝ մերը չէ, պետք է հանձնվի, ՀՀ այն ժամանակ գործող վարչապետ, վարչապետի թեկանծուն այս ճանապարհի վրա, ոսկեպարցիներ, ձեզ խոստացե՞լ է, ներակայցրե՞լ է, որ այս տարածքները պետք է հանձնվեն, ինձ ընտրեք։ Անցել է երեք տարի, նույն մարդն ասում է՝ այս տարածքները պետք է հանձնվեն, թե չէ պատերազմ կլնի։ Ինչպես կարող է երկրի ղեկավարը գա և ահաբեկի ժողովրդին, նշանակում է մենք իշխանություն չունենք, չի գործում»։