Հետևեք մեզ։

Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ ինչի՞ եք արել, չենք անում, ասում եք ՝ բա ինչի՞ չկրակեցիք, սրանից էլ ավել կրակել. ՔՊ-ական պատգամավոր

12:31, 12 ապրիլ 2023
Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ ինչի՞ եք արել, չենք անում, ասում եք ՝ բա ինչի՞ չկրակեցիք, սրանից էլ ավել կրակել. ՔՊ-ական պատգամավոր

Այս պահի դրությամբ Տեղ գյուղում հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան, դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել։  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

 

Թե ինչո՞ւ չի հաջողվել կանխել ստեղծված իրավիճակը, պատգամավորը նախ ճշտեց՝ ի՞նչ իրավիճակ, ապա պատասխանեց.

 

«Բայց դուք ինչ գիտեք ինչն է կանխվել, տեղյա՞կ եք ինչն է կանխվել։ Նման սադրիչ հարցեր խնդրում եմ այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում։ Ադրբեջանական պիկապը մոտենում էր իրենց տարածքից մեր տարածքին, որպեսզի ինչ-որ բանակցային հարցեր քննարկվեն, այնտեղ անընդհատ բանակցություններ են ընթանում։ Պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ ըստ արժանավույն պատախան են տվել, պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել։ Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ խի եք արել, չենք անում, ասում եք՝ բա խի չկրակեցիք, սրանից էլ ավել կրակել։ Բանակն իր առջև դրած խնդիրը երեկ շատ հստակ կատարել է, մեր զինվորները Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել»,- ասաց Խաչատրյանը։

 

ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ որևէ կայունություն և երաշխիքներ այս պահի դրությամբ չկան. «Ամեն վայրկյան գործընթացը կարող է էսկալացիա գնալ, մերոնք ինժեներական աշխատանքներ են իրականացնւմ, նրանք էլ են ինժեներական աշխատանքներ իրականացնում, այդ ժամանակ կոշտ խնդիրներ են առաջանում, ինչի հետանքով ամեն ինչ կարող է լինել»: