Շաբաթ օրը Կիևում, ինչպես նաև Կիևի, Չեռնիգովի և Օդեսայի շրջաններում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել՝ համաձայն Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների։
Շաբաթ օրը ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Սումիի, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Չերկասի և Կիրովոգրադի մարզերում, և այն դեռ շարունակվում է։
Ըստ աղբյուրի՝ Օդեսայի մարզում տագնապի ազդանշանը հայտարարվել է տեղի ժամանակով 16.24-ին։ Հինգ րոպե անց ահազանգը տարածվել է մայրաքաղաքի, ինչպես նաև Կիևի և Չեռնիգովի շրջանների վրա։
Կիևում ավիահարվածի մասին տագնապ է հայտարարվել
17:52, 13 ապրիլ 2024