Ուկրաինայի նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր սոցիալական ցանցերում։
«Ես շնորհակալ եմ կանցլերին Ուկրաինային ևս մեկ լրացուցիչ Patriot համակարգ և ներկայիս ՀՕՊ համակարգին հրթիռներ մատակարարելու որոշման համար։ Կոչ եմ անում գործընկեր պետությունների մյուս բոլոր առաջնորդներին հետևել այս օրինակին»,- ասել է Զելենսկին։